100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք ունենք․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տվյալներ է հրապարակել․

«351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում:
4.823 ընդհանուր դեպք:
2.718 ակտիվ դեպք:
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք:
61 մահ:
1.3% մահացություն»։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից, 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով, 2718 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում: Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 25-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել