Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից.
- 1925-ն` առողջացած,
- 60-ը` մահվան ելքով,
- 2463 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 24-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։ Կատարվել է 1225 թեստավորում։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 4283, որից 1791-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2415-ը, բացասական թեստերը եղել են՝ 39005-ը, մահվան դեպքերը՝ 55-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 22-ը։