Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որն ուժի մեջ է մտնում մայիսի 17–ին ժամը 23։59–ից։ Որոշմամբ կանոններ են սահմանվել ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններին պահանջվող կանոնների մասին։
Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝
1) Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները:
2) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:
3) Իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:
4) Կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում:
5) Ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյան օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով:
6) Սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:
7) Բոլոր պացիենտներին անհրաժեշտ է ջերմաչափել, ջերմության առկայության դեպքում վերջիններիս ուղղորդել այլ բժշկական կազմակեպություն:
8) Սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի:
9) Միջամտությունները անհրաժեշտ է կատարել օդափոխվող սենյակում՝ առնվազն 160 լ/վ:
10) Պացիենտի այցից առաջ և հետո անհրաժեշտ է ապահովել տարածքի մաքրումը և ախտահանումը համապատասխան մաքրող և քլորի հիմքով ախտահանող միջոցներով:
11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերն անհրաժեշտ է մշակել ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերն ահնրաժեշտ է լվանալ հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանել:
12) Նախքան բուժական միջամտություն կատարելը պացիենտին անհրաժեշտ է առաջարկել բերանի խոռոչի ողողում 1 % ջրածնի պերօքսիդի կամ 0,2 % պովիդոն յոդի լուծույթով:
13) Բժշկական միջամտության դաշտի մեկուսացման համար անհրաժեշտ է կիրառել Rubber Dam` նվազագույնի հասցնելով բերանի հեղուկի ցողաշթի առաջացման հավանականությունը:
14) Անհրաժեշտ է կիրառել բարձր հզորության ասպիրացիոն համակարգեր բերանի հեղուկի` թքի, արյան տեսքով արտազատուկները նվազեցնելու համար:
15) Պետք է նվազագույնի հասցնել համասարքի ջրաօդային ներարկչի ցողաշթի տեսքով կիրառումը:
16) Պացիենտի հետ աշխատելիս անհրաժեշտ է հագնել բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (ռթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ: