Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ խոսեց նաև վեթինգի մասին։ Թե ինչու՞ է վեթինգը Հայաստանում ուշանում, վարչապետն այն ներկայացրեց խորովածի օրինակով՝ առաջ տանելով այն միտքը, որ լավ բան ստանալու համար ժամանակ է հարկավոր։
«Ես ինձ երկար ժամանակ հարց եմ տալիս՝ լավ այս բոլոր դատավորներին հանում ենք գործից, ու՞մ ենք բերում, ովքե՞ր են այդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են փոխեն։ Ես ցնցված եմ, այն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է, որ այս բաժակի սև և սպիտակ լինելու հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինել նրանից, թե սրա սև և սպիտալ լինելը մեր ընկերոջը, մեր ընտանիքին, մեր կլանին, մեր խմբավորմանն ինչքանով է ձեռնտու։
Այսօր խոսում են, ասում են՝ բա ինչու՞ մինչև հիմա ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերը հազարներով չեն համալրել պետական կառավարման համակարգը։ Մի հատ կարա՞ք այդ ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերի ցուցակը տալ»,-իր խոսքում նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում