Վարչապետը՝ զինված ուժերում կատարված փոփոխությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը մեկնարկեց 100 փաստ ներկայացնելով, դրանցից մի քանի վերաբերում էր զինված ուժերին, ըստ որի․

  • Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք։
  • Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
  • Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
  • Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
  • Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք։
  • Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։
  • Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
  • Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել