Ռեկորդային թվով հիվանդացությունների քանակ․ կորոնավիրուսի նոր դեպքերը 239-ն են, մահվան դեպքերը՝ 3-ը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից.

  • 1791-ն` առողջացած,
  • 55-ը` մահվան ելքով,
  • 2415 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 22-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Կատարվել է 1529 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 4044, որից 1666-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2304-ը, բացասական թեստերը եղել են՝ 37476-ը, մահվան դեպքերը՝ 52-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 22-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել