Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից
Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: