Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է։ Նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, ինչի հետևանքով մի քանի աշխատակցիներ ինքնամեկուսացված են։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույում ասաց առոջղապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Առաջին դեպքը 2 օր առաջ է հայտնաբերվել։ Նախախարը ևս ինքնամեկուսացվել է, հանձնել է կորոնավիրուսի թեստ և սպասում է պատասպանի»,-նշեց նա։
Հավելենք, որ այն տեղեկությունը, թե նախարարության մի ամբողջ ստորաբաժանում հիվանդ է կամ մեկուսացված՝ մամուլի խոսնակը չհաստատեց՝ նշելով, որ որևէ բաժնի անուն տալ չի կարող, քանի որ այդպիսով մարդիկ կնույնականացվեն և կխախտվի բժշկական գաղտնիքի իրավունքը։