Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից.
- 1430-ն` առողջացած,
- 47-ը` մահվան ելքով,
- 2042 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 17-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։ Կատարվել է 752 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3392, որից 1359-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1970-ը, բացասական թեստերը եղել են՝ 32561-ը, մահվան դեպքերը՝ 46-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 17-ը։