Մահացած պացիենտներից երկուսը Շիրակի մարզից էին

Վերջին երկու օրերին կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտներից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ էին: Նրանք հիվանդության առաջին իսկ օրից բուժում էին ստանում մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:

Ընդհանուր առմամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտ տեղափոխվել է Ծաղկաձոր:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել