Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում, մայիսի 7-ին, հարց ուղղեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով ներկայացնել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաբձման մասին» օրենքի կարևորագույն կետերին։
«Շուրջ 20 օր առաջ ընդունեցինք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաբձման մասին» օրենքը, շատ կարևոր օրենք, բայց՝ շփվելով հանրության տարբեր շրջանակների հետ, մոտս լուրջ կարծիք է ձևավորվել, որ մեր հասարակության տարբեր շերտեր չեն հասկացել օրենքի նրբությունները ւ տարընթերցումները, շահարկումները շատ-շատ են»,-ասաց Ջուլֆալակյանը։