Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ

Մասիս բժշկական կենտրոնը հայտնել է առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի և ոչ սովորական կանչի մասին․

«Մայիսի 5-ի լուսադեմին Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը՝ Դավիթը Գալստայն, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար: Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար: Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը…»,-ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել