Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է․
«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։
Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։
Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։
Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։
Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»։
Հիշեցնեն, որ երեկ՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում նախարարը հայտնել էր․ «Մոտ 2000 քաղաքացի մեկուսացման վայրերում են։ Մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 հազար մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, որովհետև քաղաքացիների մի մասը «բուժօգնություն» ստանում են հյուրանոցներում, որովհետև սիմպտոմ չունեն և այդ մոտեցումը շարունակվելու է դեռ մոտ ժամանակներս, քանի դեռ ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ, այսինքն ասիմպտոմ և թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հյուրանոցներում։ Չակերատվոր բուժօգնություն ենք մենք դրան անվանում, որովհետև ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում և միջին ու ծանր աստիճանի դեպքերը, քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է ավելանա, բայց այս պահի դրությամբ նման որոշմում վերջնական չկա։ Ներկառված են հիմանկան 6 բուժկենտրոնները Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները»։ Նա նաև նշել էր, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ն Հայաստանի համար կանխատեսել էր կորոնավիրուսային վարակի մինչև 500 հազար դեպք, 10 հազարից ավելի հոսպիտալացման դեպքեր և հազարավոր մահեր։