9-րդ միջոցառման դիմումների կարգավիճակներից որն ինչ է նշանակում

Աշխատանքների և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումների կարգավիճակներից որն ինչ է նշանակում։

Հիշեցնենք, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

• շահառու՝ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:

Հավելենք, որ 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, փոփոխության մասին կարող եք կարդալ այստեղ։

Թե որ դեպքում են դիմումները մերժվում, կարդացեք՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել