Արտակարգ իրավիճակում բուժօգնություն կարող են իրականացնել նաև համապատասխան մասնագիտացում չունեցող բուժաշխատողներն ու օրդինատորները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին օրենքը։

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում, բացառաթյամբ որոշ դեպքերի:»:

Օրենքը լրացվել է նաեւ հետեւյալ բովանդակությամբ՝

1. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի (տեսակների) բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը:

2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով (այդ թվում` համապատասխան դասընթաց անցնելու) կարող է թույլատրվել համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավել անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը»:

Օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ ԱԱՏՄ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել