1 միլիոն 800 հազարական դրամ պարգևատրում՝ քաղաքապետի տեղակալին ու խորհրդականին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 20-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել են իր տեղակալն ու խորհրդականը։

«Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը.

1.Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1 միլիոն 800 հազարական դրամի չափով՝ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:

3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Տ. Վիրաբյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել