Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ա. Հարությունյանի մեղադրանքի:
Արթուր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Աբրահամյնանի հետ մետաղի ջարդոնների և ադամանդների առուվաճառք իրականացնելու, այդ վաճառքից ստացված գումարից ամսական 100.000 ՀՀ դրամ տրամադրելու պատրվակով չարաշահելով Ա. Աբրահամյանի վստահությունը խաբեությամբ տիրացել է վերջինիս պատկանող Ջրվեժ, Մայակ 6 շենքի 7 բնակարանի առուծախից ստացած առանձնապես խոշոր չափի` 12.769.000 ՀՀ դրամ գումարին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net