«Քաղաքական տրյապկա, «հոգնած», «անբարոյականի վաստակ». Ալեն Սիմոնյանը և Էդմոն Մարուքյանը վիրավորեցին միմյանց

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28-ին, թեժ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։

Ալեն Սիմոնյան։ Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին… Նա մեկ Ձեզ է խնդրում ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, քանի որ չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ նրան։ Դուք թիմի մասին եք խոսում: Ես հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք: Այդ ժամանակ Մարուքյանն այդպես ընդդիմության տեսիլք էր ստեղծում: Ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել։

Անի Սամսոնյան։ Մենք էլ կպատմենք:

Էդմոն Մարուքյան: Հոգնած:

Ալեն Սիմոնյան։ Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական «տրյապկա»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան։ Լռություն, չի կարելի։

Ալեն Սիմոնյան։ Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական «տրյապկա»:

Էդմոն Մարուքյան։ Անբարոյականի վաստակ:

Ալեն Սիմոնյան։ Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես:

Արարատ Միրզոյանը հանգստացրեց կողմերին և կոչ արեց նման պահվածք չդրսևորել։ Նա նաև նշեց, որ ամեն ինչ սկսեց նրանից, որ Մարուքյանը Սիմոնյանին «հոգնած» անվանեց։

Այդ ընթացքում ԱԺ-ում քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծերով`

  • մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները եւ ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաեւ նախատեսվել է սահմանափակումները եւ միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը,
  • հստակեցվել է պարետի եւ պարետատան կարգավիճակը` որպես արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատուկ դրսեւորում եւ պարետի կողմից ընդունվող ենթաօրենսդրական ակտերի բնույթը,
  • հստակեցվել է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների եւ տնտեսական հետեւանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ սահմանելու հնարավորությունը,
  • նախատեսվել է, որ բացի ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերից, փորձաքննության ենթակա չեն նաեւ ռազմական եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել