Եվրոպական հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակած տնտեսական կանխատեսման համաձայն` գործազրկությունը եվրոյի գոտում 2013թ. շարունակելու է աճել և գերազանցելու է ամբողջ աշխատունակ բնակչության 12%-ը:
Գործազրկության ամենաբարձր մակարդակը արձանագրվելու է Հունաստանում` 27% և Իսպանիայում` 26,6%: Ամենալավ ցուցանիշը սպասվում է Ավստրիայում` 4,5%:
Հանձնաժողովը հատուկ կերպով ընդգծում է, որ ճգնաժամային երկարատև գործադուլը կարող է վերածվել համակարգայինի` գործազուրկների կողմից մասնագիտական ունակությունների կորստի պատճառով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net