Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ։
Որոշման համաձայն թույլատրվում է․
1) բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը.
2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը,
3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:
Այս ամենին զուգահեռ չի հանվել տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, այսինքն՝ տեղաշարժման թերթիկ ունենալը պարտադիր է։