Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նշում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին։ Նա նշեց, որ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, չեն վճարում ոչ միայն անվճարունակ, այլև վճարունակ քաղաքացիները։

Վարչապետի խոսքով, նման դեպքում, երբ համատարած վճարումներ չեն կատարում, ապա ընկերություններն էլ հարկեր չեն վճարում, ինչի արդյունքում հնարավոր չի լինելու վճարել մի շարք աշխատավարձեր, կենսաթոշակներ, նպաստներ։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ եթե այսկերպ շարունակվեր, ապա կարող էր երկրում հոսանք ու գազ չլիներ առհասարակ։

«Մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 միլիարդ դրամին մոտ վճարումներ են արվել համակարգում։ Այսինքն, բազմաթիվ մարդիկ կարող էին վճարել, բայց մտածել էին, դե լավ, ասել են չեն անջատելու՝ չվճարենք»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել