Դեպքը, որի մասին կխոսենք, պատահել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Օրեր առաջ գիշերվա ժամին գողերը ներթափանցել են պաշտոնյայի բնակարան և գողացել են համակարգիչն ու աշխատանքային պայուսակը: Չի բացառվում, որ գողությունը կապված է այդ անձի մասնագիտական գործունեության հետ: Շենքում եղել են տեղադրված տեսախցիկներ, քանի որ նախկինում այնտեղ արդեն կատարվել է գողություն:
Утро.ру-ի փոխանցմամբ` սա Իսրայելի պաշտոնյաների գույքի հափշտակության միակ դեպքը չէ: Անցած տարվա դեկտեմբերին գողություն է կատարվել գեներալներից մեկի տանը, իսկ հոկտեմբերին` Երուսաղեմի նախկին ոստիկանապետի տանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net