Պարտք է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին, բայց չի ընդունո՞ւմ դա

Քաղաքացի Աշոտ Սարգսյանը(Պատասխանող), 05.10.2005թ. լրացնելով բաժանորդի համար սահմանված հայտի ձևը ակցեպտավորել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (հայցվոր) կողմից ներկայացված հրապարակային օֆերտան:

Ստորագրելով Հայտը` Աշոտ Սարգսյանը հայտնել է բաժանորդագրվելու իր ցանկությունը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ապառիկ հիմունքներով տրամադրվող բջջային կապի ծառայություններին` համաձայն դրանց Պայմանների, որը նույն Շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններն է: Հայտնելով, որ ծանոթացել է Պայմաններին և համաձայն է դրան, բաժանորդը` պատասխանողը Հայտի ստորին հատվածում իր ստորագրությամբ հաստատել է պայմանագրի կնքումը և դրան առաջադրված պայմանները:

Հայցվոր կողմը պարտավորվել է պատասխանողին մատուցել բջջային հեռախոսակապի ծառայություններ: Պատասխանող կողմն օգտվել է մատուցված ծառայություններից և պարտավորվել է ժամանակին կատարել անհրաժեշտ վճարումները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի` պարտավորության ուժով մի անձը /պարտապանը/ պարտավոր է մեկ այլ անձի /պարտատիրոջ/ օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` …կատարել աշխատանք, մատուցել ծառայություն…,իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Փաստորեն, կողմերի պարտավորությունները ծագել են պայմանագրից:

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի և պատասխանողի միջև 05.10.2002թ. կնքվել է հեռախոսակապի մատուցման պայմանագիր, որով պատասխանող կողմը ընդունել է պայմանագրի բոլոր պայմանները:

Պատասխանողը չի կատարել մատուցված ծառայությունների դիմաց իր պարտավորությունները, և ընկերությանն ունեցած նրա պարտքը կազմել է 87 094 ՀՀ դրամ:

Այսպիսով, դատարանը գտել է, որ հայցապահանջը հիմնավորված է, ենթակա է բավարարման և պատասխանող Աշոտ Սարգսյանից հօգուտ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 87094 դրամ պարտքի գումար:

Պատասխանողը համաձայն չէ նշված վճռի հետ և այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել