ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակներ է ստանում այն մասին, որ որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման (տուժած ոլորտների աշխատակիցներ) շրջանակում ստացած գումարը կանխիկացնել և տալ գործատուներին: Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այս միջոցառման շահառու կարող են դառնալ միայն վարձու աշխատողները, ոչ թե գործատուները: Այսինքն՝ պետության աջակցությունն ուղղված է աշխատողին, ոչ թե գործատուին:
Եվս մեկ անգամ տեղեկացնում են՝ գումարը, որը փոխանցվել է կոնկրետ աշխատողի անունով պատկանում է բացառապես տվյալ մարդուն:
Գումարը կիսելու, մասնակիորեն կամ ամբողջությամբ երկրորդ անձի փոխանցելու պարտավորություն չկա:
Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուների կողմից նման ապօրինի գործողությունների մասին յուրաքանչյուր ահազանգ փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործողությունների համար»,-նշված է հաղորդագրության մեջ: