Չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:

«Азимут ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:

Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել