28-ամյա տղան մորաքրոջ 31-ամյա որդուն է իրացրել մարիխուանա տեսակի թմրամիջոց

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Աղթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և մորաքրոջ 31-ամյա որդուն է իրացրել մարիխուանա տեսակի թմրամիջոց. վերջինս նշված թմրամիջոցն ապօրինի պահել է իր` Երևանում գտնվող բնակարանին կից օժանդակ շինությունում, որը հայտնաբերվել և առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր տան տարբեր հատվածներում ապօրինի պահել է 7 փաթեթներում փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 154,11 գրամ, հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Երևանի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  266-րդ հոդվածի  1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել