Վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակահարել էր համագյուղացուն

Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գուգարքի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Գուգարք գյուղի 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակահարել էր 15-ամյա մի պատանի, որը ներկայացվել է բաժնի ԱԳ և ԸԲԿ խմբին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Պատանին հանձնվել է ծնողի հսկողությանը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել