Առողջապահության նախարարությունը հայտարարում է Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր հաշվապահի արտաքին մրցույթ (ծածկագիր՝ 11-33.3-Ղ4-2):
Պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 11-33.3-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Առողջապահության նախարարություն(հասցե՝ ք. Երեւան, Կառավարական տուն N3) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 23-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 13:00-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին,
Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երեւան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ին,
Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» եւ «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքներ կազմված են հետեւյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ 1, 2, 82, հոդված 27 կետ 1, հոդված 47 կետ 6,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդված 13,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 133, 139, 140, 148,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք. հոդված 5 կետ 1, հոդված 6 կետ 2, հոդված 20 կետեր 1, 4, հոդված 22 կետեր 7, 8, 10, հոդված 27 կետ 1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139014
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին» ՀՀ օրենք, հոդված 6 կետ 2, հոդված 12 կետ 1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137523
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 4, հոդված 9 կետեր 5, 6, հոդված 10 կետ 1, հոդված 11 կետ 6, հոդված 14 կետ 1,
հոդված 17 կետ 1, հոդված 16 կետ 3, հոդված 20 կետ 2, հոդված 18 կետ 5,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 4, հոդված 12 կետ 2, հոդված 16 կետ 1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137754
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 3 կետեր 3, 4
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
ՀՀ հարկային օրենսգիրք, հոդած 4 կետ 1, հոդված 6 կետ 1, հոդված 10 կետ 3, հոդված 56 կետ 12,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140688
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 2 մաս 4, հոդված 8 մաս 2,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 5 մասեր 1, 3,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140541
«Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք, հոդված 3 կետեր 1, 5,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139018
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 12 կետեր 2, 3, հոդված 21 կետ 1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139016
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան,
Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբ ագիր՝ .Վ.Ռ Աղգաշյան։ Երեւան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր եւ հումանիտար
հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբ ագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երեւան 2013,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբ րիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ
հրատարակչություն, Երեւան 2012թ., էջեր՝ 70-129,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor- khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
https://www.gov.am/am/announcements/item/346/
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն (հասցե՝ ք. Երեւան,
Կառավարական տուն N3, հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1505), էլեկտրոնային փոստի
հասցե՝ [email protected]):