Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախ լուր տիկնայք և պարոնայք. վաղն անցյալ տարվա շահույթից շահութահարկ վճարելու վերջնաժամկետն է: Հայոց օրենսդիրն ու գործադիրը որևէ հետաձգում չտվեցին ձեռնարկություններին, փոխարենը ուղղորդեցին բանկեր, որ վարկ ստանան ու հարկ վճարեն:
Ես իմ հաճախորդների շրջանում չգիտեմ գեթ մեկ կազմակերպություն (գուցե կա՞ն այլուր), որը համաճարակի պետական աջակցության շրջանակներում (1-ին միջոցառում) վարկ ստացած լինի: Հավանաբար շուտով հարկայինը կդիմի դատարաններ` ձեռնարկություններ սնանկացնելու պահանջով: Շնորհավորում եմ»,-նշել է նա։