Կորոնավիրուսի նոր 47 դեպք է հաստատվել, ընդհանուր՝ 1248 դեպք․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1248, որից 523-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 705-ը, բացասական թեստերը եղել են՝ 11 796-ը, մահվան դեպքերը՝ 20-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1201 էր, բուժվածները՝ 358-ը, փաստացի բուժվողները՝ 780-ը, բացասական թեստերը՝ 10 793-ը, մահվան դեպքերը՝ 19-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել