Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների ցանկում կարող են ներառվել նաև տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (միջոցառման բոլոր պայմաններին համապատասխանելու պարագայում)։
«Հիշեցնում եմ, որ տուժած ոլորտների ցանկում ներառված են ՝
Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
Հանրային սննդի ծառայություններ,
Զբոսաշրջային ծառայություններ,
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,
Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից::
8-րդ միջոցառման մանրամասներին
կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34CJMDP
8-րդ միջոցառման շահառու դառնալու համար կարող եք դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2XA04fm »,-նշում է նա։