ԱԱԾ-ն կանխել է պետական սահմանի խախտման 20 փորձ

2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 319 անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել