Կառավարությունը կվճարի որոշ քաղաքացիների փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի վճարի 50 տոկոսը

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, արտահերթ նիստին որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման մասին։ Այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, թե ինչու՞ են փոխհատուցումները 50 տոկոսով կատարվելու՝ նշելով, որ Հայաստանում կոմունալ վճարումներ կատարելու բարձր կուլտուրա կա, ու պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ դա չվնասվի։

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ ընտրվել է փետրվար ամիսը, քանի որ այն սպառման ավելի բարձր տոկոս է գրանցում։

Մանրամասները՝ տեսանյությում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել