Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ինչպես նաև ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները պայմանով, որ դրանով չպետք է փոփոխվի վճռի բովանդակությունը և էությունը:
Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում, որը ենթակա է բողոքարկման:
Աղբյուրը` Իրավաբան.net