Դատարաններին վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
բ) դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու դեպքում.
գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.
դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել է պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.
ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում:
Ֆինանսական մարմինները պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների:
«Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում: Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Դատական ակտում պետք է նշվեն պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:
Աղբյուրը` Իրավաբան.net