ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1013, որից 197-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 803, բացասական թեստերը եղել են՝ 7164-ը, մահվան դեպքերը՝ 13-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 967 էր, բուժվածները՝ 173-ը, փաստացի բուժվողները՝ 780-ը, բացասական թեստերը՝ 6484-ը, մահվան դեպքերը՝ 13-ը: