Հայաստանում կկառուցվի COVID-19-ից մահացած անձանց համար դիահերձարան. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի նոր ենթատեսակից մահացած անձանց համար Հայաստանում կկառուցվի հատուկ չափանիշներին համապատասխանող դիահերձարան։ Այս մասին այսօր հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այսօր COVID-19-ից մահացած ոչ մի պացիենտի հերձում չի իրականացվել, որպեսզի մինչեւ հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգվի անձնակազմը։

Նախարարությունը հետեւել է միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին եւ դրա համար իրականացվել են հատուկ օրենսդրական փոփոխություններ։ Այժմ տարվում են աշխատանքներ՝ կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել