ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կտարել, որում ասվում է․
«Ինտերնետ կապի մատչելի սակագին՝ աշակերտների և ուսուցիչների համար
Ինչպես արդեն տեղեկացրել էի, կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար: Կրթական սակագների մանրամասները՝ ստորև, ինչպես նաև ընկերությունների պաշտոնական կայքերում:
Յուքոմն առաջարկում է՝
Հեռավար ուսուցման հավելվածները` zoom, viber, whatsupp, skype և կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են Յուքոմի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին առանց տարիֆիկացման, գումարած 2GB ինտերնետ ծավալ, անսահմանափակ զանգեր Յուքոմ ցանցի ներսում սկսած 1000 ՀՀ դրամ ամսավճարից՝ U1000 փաթեթի համար, ինտերնետի ծավալն ու այլ ցանցեր զանգերի հնարավորությունները առավել են u1500, u2000 և u3000 փաթեթների համար:
Վիվասելի առաջարկը՝
Անսահմանափակ Zoom, Skype, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, 3 ԳԲ ինտերնետ, Անսահմանափակ զանգեր Վիվա-ՄՏՍ-ի ցանցում, 200 SMS դեպի ՀՀ ցանցեր, Հեռավար ուսուցման նպատակով առաջարկվող հետևյալ կայքէջերը.
• www.emis.am
• www.armedu.am
• www.escs.am՝ առանց վճարի
ամսավճարի չափը՝ 1800 ՀՀ դրամ
Բիլայնի առաջարկը՝
1․ Ֆիքսված ինտերնետի համար՝ սկսած 2000 ՀՀ դրամ ամսավճարից, որը ներառում է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router), մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ, հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում:
Հեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:
2.Շարժական ինտերնետի համար՝ Կանխավճարային Սակագնային փաթեթ
– Տրամադրվում է 50ԳԲ 30 օրով – 1500 դրամի դիմաց
– 50ԳԲ սպառելուց հետո արագությունն իջնում է 1024 Մբ
Հեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:
Առկա են նաև օպտիկական ինտերնետի և շարժական կանխավճարային սակագնային փաթեթներ՝ իրենց առաջարկներով»: