Կորոնավիրուսից մահացել է 12-րդ պացիենտը․ Արսեն Թորոսյան

«Այս պահին ունենք 12 մահ արդեն, առավոտյան մահացավ, որը 81 տարեկան քաղաքացի էր, ծանր հիվանդություններով։ Սա վաղվա թվերի մեջ կերևա»,- այս մասին այսօր` ապրիլի 10-ին, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ հիմա խնդիր է դրված մահերի ու հիվանդացությունների թիվը ցածր պահելով գնալ առաջ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության կողմից այսօր՝ ապրիլի 10-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 937, որից 149-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 777, բացասական թեստերը եղել են՝ 5160-ը։ Մահվան դեպքերն այդ ժամին դեռ՝ 11-ն էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել