Մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժաման դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները․ Սուրենյան

«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժաման դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօդյա սածիլում չկատարել»,-այս մաիսն հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ը՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել