Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին։
Այս մասին տեղեկացնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:
Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:
Հացի և ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:
Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում։



