Պարետատան նախաձեռնած թռիչքով հայրենիք են ժամանել վերջին օրերին Պեկինում ՀՀ դեսպանատանը բնակված երկու հայեր

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Միաժամանակ նշվել էր, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրերշարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14- օրյա կարանտինային ռեժիմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել