ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ռուսաստանաբնակ հայերի աջակցությամբ ժամանակավոր կացարանով են ապահովվել ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիները: Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։
Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, դեսպանությունը կոչ է անում դիմել հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության, անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները կարող են ժամանակավորապես մնալ նաև «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում։