Շենգավիթ վարչական շրջանիընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հովհաննես Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01.08.2012թ.` ժամը 20;30-ի սահմաններում, Երևանի Նոր-Խարբերդ թաղամասի 16 փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ, նույն փողոցի X տան բնակիչ Վահան Զ.-ի հետ, որի ընթացքում գույքը ոչնչացնելու և իր մոտ գտնվող ավտոմեքենայի անվադողի համար նախատեսված լինգով սպանության իրական սպառնալիքներ տվել վերջինիս հասցեին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net