Պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կարող է կազմվել հաստատուն կամ մոտավոր նախահաշիվ:
Այդպիսի նախահաշվի կազմումը սպառողի կամ կատարողի պահանջով պարտադիր է:
Կատարողն իրավունք չունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) վարձատրում և հաստատուն նախահաշվի մեջ չներառված լրացուցիչ ծախսեր, եթե սպառողն այդպիսի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համաձայնություն չի տվել կամ կատարողին չի հանձնարարել այդպիսի աշխատանքի կատարում (ծառայության մատուցում):
Մոտավոր նախահաշիվը գերազանցելու անհրաժեշտության դեպքում կատարողը պարտավոր է անհապաղ դրա մասին նախազգուշացնել սպառողին: Այդ դեպքում սպառողն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի կատարումից` կատարողին հատուցելով կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար նրա կողմից արված ծախսերը` համաձայն սկզբնական նախահաշվի: Եթե կատարողն սպառողին չի նախազգուշացրել մոտավոր նախահաշվի գերազանցման մասին, ապա նա պարտավոր է աշխատանքը կատարել (ծառայությունը մատուցել) սկզբնական մոտավոր նախահաշվի սահմաններում:
Աղբյուրը` Իրավաբան.net