Պարգևավճարների գումարները՝ թոշակառուներին․ ինչպե՞ս է արձագանքում Փաշինյանը այս առաջարկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե անիմաստ պարգևավճարները չեն ցանկանում քչացնել, դրանք կարելի է փոխանցել թոշակառուներին, ասել է․ «Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Եկեք դիտարկենք Ձեր առաջարկը: Դուք ասում եք, որ այն պարգևավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել են պաշտոնյաներին, այդ գումարը կարելի է հատկացնել թոշակառուներին: Եկեք հենց հիմա անենք կարևոր գործողություն. այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Ձեր առաջարկն իրականություն դարձնենք: Հայաստանում կա 503 հազար թոշակառու, եթե այդ 1 մլրդը հատկացնենք նրանց, տարեկան կտրվածքով թոշակառուին կհասնի 1988 դրամ, իսկ ամսվա դեպքում նրանց թոշակը ավելանա 165 դրամով: Փաստորեն Դուք շատ կարևոր բան եք համարում թոշակը 165 դրամով բարձրացնելը: Մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ձեր ակնկալածից 24 անգամ ավելի բարձրացրել ենք թոշակները»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել