Պետրոսը խոստովանել է՝ ատրճանակով ինքն է կրակել

Փետրվարի 20-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ և Հովհաննես Դ.-երի ու Սարգիս Ա.-ի կողմից Ա. Գրիգորյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մասին, որի ընթացքում հնչել էին կրակոցներ, իսկ փետրվարի 21-ին հաղորդում էր ստացվել, որ նշված խուլիգանությանը մասնակից է եղել նաև Պետրոս Ն.-ն, որն իր մոտ եղած ատրճանակից արձակել էր կրակոցներ դեպի օդ և գետին:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Աշոտ և Հովհաննես Դ.-երը, Սարգիս Ա.-ն և Պետրոս Ն.-ն ներկայացել են բաժին, որտեղ Պետրոս Ն.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակ` դատարկ պահունակով, և հայտարարել, որ փետրվարի 20-ին նշված ատրճանակով կրակել է ինքը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Աշոտ Դ.-ն և Պետրոս Ն.-ն ձերբակալված են:
Հովհաննես Դ.-ն և Սարգիս Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել