Ի՞նչ հեռավորությամբ կարող եք դուրս գալ տնից՝ մարզվելու

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում են մինչև ապրիլի 12-ը, ժամը 23:59:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա՝ օրվա ընթացքում մեկ անգամ, ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ ներքոնշյալ ձևաթղթով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել