Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ(նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը։
Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 80 նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։