51 մլն եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով

Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։ 51 մլն եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել